Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Լավրովի զգուշացումը՝ Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է

Լավրովի զգուշացումը՝ Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է
11.09.2024 | 13:24

Եթե սկսվեց այդ պատերազմը, Ադրբեջանը դժվար թե չօգտվի այդ առիթից՝ Հայաստանի վրա հարձակվելու համար


Լավրովը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրավիճակն «իսկապես աղետալի մասշտաբներ» է ընդունել, միաժամանակ աճում է դիմակայությունն Իսրայելի և Իրանի միջև: Նա կոչ արել թույլ չտալ տարածաշրջանային պատերազմ:
Պաղեստինա- իսրայելական շարունակվող դիմակայության պատճառով ռազմաքաղաքական իրավիճակը կտրուկ վատթարացել է ողջ Մերձավոր Արևելքում՝ Լիբանանի և Իսրայելի սահմանից մինչև Կարմիր ծովի ջրատարածք. РБК- ի թղթակցի փոխանցմամբ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարել է Ռուսաստան- Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդ ռազմավարական երկխոսության նախարարական նիստում:
Միջազգային հանրությունն ի վիճակի չէ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որտեղ իրավիճակը «հիրավի աղետալի մասշտաբներ է ստացել», հայտարարել Է Լավրովը: Բացի այդ, ընդգծել է նա, «նոր վտանգավոր մակարդակ է դուրս եկել Իսրայելի և Իրանի միջև դիմակայությունը»։
«Մերձավոր Արևելքը կրկին հայտնվել է տարածաշրջանային մեծ պատերազմի շեմին, և դա թույլ չտալու մեր ընդհանուր պատասխանատվությունն է»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:
ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանն աշխատում է բոլոր կողմերի հետ իրադրության կարգավորման ուղղությամբ, համակարգում է իր գործողությունները ՄԱԿ- ում և այլ հարթակներում:
Նկատենք, որ չնայած ՌԴ վերոնշյալ քայլերին, հրեական պետության շարունակական սադրանքները, ագրեսիան, խորամանկ, նենգ ու վտանգավոր գործողություններն ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Իսրայելի և Լիբանանի սահմանին, Սիրիայում ու նույնիսկ հենց Իրանում, ի չիք են դարձնում Ռուսաստանի և այլ պետությունների դիվանագիտական ջանքերը, ինչի խոստովանությունն է Լավրովի ասածը՝ միջազգային հանրությունն ի վիճակի չէ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում…
Մերձավոր Արևելքում տարածաշրջանային մեծ պատերազմի սպառնալիքի մասին նախազգուշացրել են նաև արևմտյան մի շարք երկրների առաջնորդներ, օրինակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նախազգուշացումը, սակայն, դեռ չի նշանակում անկեղծորեն մտահոգվել և կատարել համապատասխան քայլեր աղետը կանխելու ուղղությամբ:
Դատեք ինքներդ. Միացյալ Նահանգները մի կողմից, Եգիպտոսի և Կատարի հետ միասին, հանդես է գալիս որպես միջնորդ Իսրայելի և ՀԱՄԱՍ- ի միջև բանակցություններում: Մասնավորապես՝ երեք երկրները օգոստոսի սկզբին համատեղ հայտարարություն էին տարածել, որում հակամարտ կողմերին կոչ էին անում կրակի դադարեցման, ինչպես նաև իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման մասին համաձայնագիր կնքել: «Axios»- ի տեղեկացմամբ, ԱՄՆ- ն այս ամիս կողմերին է ներկայացնելու համաձայնագրի վերաբերյալ վերջնական առաջարկը:
Մյուս կողմից նույն ԱՄՆ- ը փոխանակ իր ռազմավարական դաշնակից ու հովանավորյալ Իսրայելին խնդրելու, որ նվազեցնի լարվածությունը Մերձավոր Արևելքում, Իրանի հետ կապեր ունեցող իր տարածաշրջանային դաշնակիցներին է խնդրել՝ համոզել Թեհրանին նվազեցնելու լարվածությունը Մերձավոր Արևելքում: Ավելին. չնայած Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի միանգամայն իրական սպառնալիքին, Միացյալ Նահանգները շարունակում է սպառազինության խոշորածավալ մատակարարումն Իսրայելին՝ դրանով իսկ նրան տարածաշրջանային մեծ պատերազմից չխուսափելու համարձակություն տալով: Ի հավելումն այս ամենի, իր ավիակրային հարվածային խմբավորումն էլ ուղարկել է Պարսից ծոց՝ հիշյալ պատերազմի դեպքում Իրանին հարվածելու համար:
Լարվածության աճի նոր փուլը սկսվել է հուլիսի 31- ին Իսրայելի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ- ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո: Իրանի իշխանությունները, ինչպես նաև ՀԱՄԱՍ- ը և լիբանանյան «Հըզբոլահը» հարձակման համար մեղադրել են Իսրայելին և պատասխան խոստացել: Այս ֆոնին ԱՄՆ- ն լրացուցիչ ուժեր է տեղափոխել տարածաշրջան, ինչը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հավաստմամբ, սպառնում է էսկալացիայով:
Իսրայելական կործանիչները սեպտեմբերի 8- ին Լիբանանի հյուսիս- արևմուտքից հարձակվել են Սիրիայի կենտրոնական շրջանում գտնվող մի շարք ռազմական թիրախների վրա, հակաօդային պաշտպանության ուժերը մի քանի հրթիռ են խոցել. այս մասին, «РИА Новости»– ի փոխանցմամբ , հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը սիրիական SANA լրատվական գործակալության համար հաղորդագրության մեջ:
«08.09.2024թ. ժամը 20:23-ի սահմաններում իսրայելական հակառակորդը օդային ագրեսիա է սկսել Լիբանանի հյուսիս- արևմտյան կողմից՝ հարվածներ հասցնելով կենտրոնական շրջանում գտնվող մի շարք ռազմական օբյեկտների: Մեր ՀՕՊ միջոցները որսացել են ագրեսորի հրթիռները, դրանց մի մասը ընկել է։ Ագրեսիայի հետևանքով երեք մարդ զոհվել է, 15- ը՝ վիրավորվել, ինչպես նաև նյութական վնաս է հասցվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր Սիրիայի կենտրոնական շրջանում օբյեկտների վրա հարձակումը հետ մղելու մասին: Միսյաֆ քաղաքի հիվանդանոցի տնօրեն Ֆեյսալ Հայդերը նշել է, որ հարձակման զոհերի թիվը հասել Է չորսի, վիրավորները շարունակում են ստացվել:
Ինչպես երեկ հայտնի դարձավ ТАСС- ի հրապարակումից , Սիրիայի ՀՕՊ միջոցները հետ են մղել Իսրայելի կրկնակի հրթիռային հարձակումը համա գավառական կենտրոնից արևմուտք գտնվող ռազմական օբյեկտների վրա (Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա):
«Sham FM» ռադիոկայանի տեղեկություններով՝ հարվածները հասցվել են Մասյաֆ քաղաքի մերձակայքում գտնվող ցամաքային թիրախներին։ Բացի այդ, իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հայտնվել են երկնքում՝ Բանիյասի և Տարտուսի ափերի մոտ: Նրանց ուղղությամբ կրակ է բացել նաև սիրիական ՀՕՊ- ը։ ԱԹՍ-ի հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Նկատենք, որ Տարտուսում է գտնվում ՌԴ ռազմածովային բազան, և կարելի է ենթադրել, որ իսրայելական ԱԹՍ- ների վրա բացի Սիրիայի ՀՕՊ- ից, կրակ է բացվել նաև ՌԴ ԶՈւ ՀՕՊ միջոցների կողմից:
Ավելի վաղ «Al Jazeera» հեռուստաալիքը հաղորդել էր, որ իսրայելական ինքնաթիռները գիշերային ժամերին առնվազն 15 ավիահարված են հասցրել Սիրիայի կենտրոնական շրջաններին Լիբանանի օդային տարածքից և Միջերկրական ծովի կողմից:
Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրը SANA գործակալությանը հայտնել է, որ «սիրիական ՀՕՊ միջոցները հետ են մղել իսրայելական հակառակորդի ագրեսիվ հարձակումը», հրթիռների մի մասը խոցվել է թիրախներին մոտենալիս։ Հարձակման հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, ևս 19 մարդ վիրավորվել է:
Քանի կա սիոնիստական վարչակարգի կողմից ղեկավարվող հրեական պետությունը, աշխարհում խաղաղություն չի լինի: Իսրայելի հանդեպ Իրանի հայտնի դիրքորոշումը բխում է նաև այս իրողությունից:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ